21:40 15 նոյեմբերի, 2019Եվրո-2020 ընտրական փուլի J խմբի 9-րդ տուրի Հայաստան - Հունաստան հանդիպման առաջին խաղակեսը մոտենում է ավարտին։ Հյուրերը հաղթում են 1։0 հաշվով։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնը կիսադատարկ է: Երկրպագուների գերակշռող մասը ազգային հավաքականի ՖԱՖ շարժման անդամներն են, որոնք զբաղեցրել են արեւելյան տրիբունան:
Հյուսիսային տրիբունայի մի հատվածն էլ զբաղեցրել է երկրպագուների Red Eagles շարժումը: Red Eagles շարժման ներկայացուցիչները առաջին խաղակեսի միջնամասում կարմիր ֆայերներ վառեցին եւ «ԳՈՐԾԿՈՄ OUT» գրությամբ պաստառ ցուցադրեցին:
Ստադիոնի Հարավային տրիբունայի մի քանի շարքով հույն երկրպագուներն են՝ պաստառներով:





The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.