17:10 15 նոյեմբերի, 2019Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Թեմի Աբրահամը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի խաղում Չեռնոգորիայի նկատմամբ 7։0 հաշվով հաղթանակից եւ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելուց հետո վստահություն է հայտնել, որ Անգլիայի թիմը հաջորդ տարի կարող է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
«Մեծ երազանք է, բայց ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել Եվրո-2020-ում։ Կարեւոր է մինչեւ մրցաշրջանի ավարտը պահպանել լավ մարզավիճակը։ Իմ խաղում դեռ շատ կատարելագործելու տեղ կա։
Հիմա մեզ շատ կգովեն, բայց պետք է մնալ կենտրոնացած եւ բարձրացնել ինքնավստահությունը։ Թոփ մակարդակ բարձրանալու համար ֆուտբոլիստը պետք է կենտրոնանա խաղի վրա, ուշադրություն չդարձնի շեղող հանգամանքներին»,- Թեմի Աբրահամի խոսքը մեջբերում է BBC-ն։
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի A խմբից Անգլիայի հետ ուղեգիրն ապահովել է նաեւ երկրորդ տեղը գրաված Չեխիայի հավաքականը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.