Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել

15:36   15 նոյեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել Կոլումբիայի հավաքականում, հայտնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Խամես Ռոդրիգեսը ծնկի ցավերի պատճառով չի կարողացել ավարտել Կոլումբիայի թիմի մարզումը եւ առաջիկայում բուժզննում կանցնի։

Վնասվածքի պատճառով Խամես Ռոդրիգեսը բաց կթողնի Պերուի հավաքականի հետ ընկերական հանդիպումը, որը նոյեմբերի 16-ին է։

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը նախորդ երկու մրցաշրջանը Մյունխենի «Բավարիայում» վարձակալությամբ անցկացնելուց հետո վերադարձել է Արքայական ակումբ։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։