Սաութգեյթը քննադատել է Անգլիայի թիմի ֆանատներին՝ Գոմեսին սուլելու համար

12:46   15 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը դատապարտել է թիմի ֆանատների վարքը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի խաղում։ Անգլիացիները 7։0 հաշվով հաղթել էին Չեռնոգորիային եւ ապահովել եզրափակիչի փուլի ուղեգիր։

Անգլիայի հավաքականի ֆանատները սուլոցներով էին դիմավորել 70-րդ րոպեին փոխարինման դուրս եկած «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսին, որի հետ վիճաբանության պատճառով «Մանչեսթեր Սիթիի» հարձակողական կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մեկ խաղով հեռացվել էր թիմից։

«Ամբողջ թիմը հիասթափված է երկրպագուների վերաբերմունքից։ Անգլիայի հավաքականի ոչ մի խաղացող արժանի չէ սուլոցների։ Ես չեմ հասկանում՝ ինչպես է հնարավոր այդպիսի բան։

Գոմեսը ոչ մի սխալ բան չի արել։ Ջոն ու Ռահիմը ընկերներ են, եւ մենք չենք ցանկանում, որ որեւէ մեկը բախվի նման իրավիճակի»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հանդիպումից հետո Ռահիմ Ստերլինգը եւս դիմել է երկրպագուներին՝ նշելով, որ այս իրավիճակում մեղավորն ինքն է, եւ մեկ խաղով հեռացվելը համարժեք պատիժ է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։