ATP Finals. Ֆեդերերը հաղթել է Ջոկովիչին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ

12:16   15 նոյեմբերի, 2019

Լոնդոնում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6։4, 6։3 հաշվով պարտության է մատնել սերբ Նովակ Ջոկովիչին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։

Կիսաեզրափակիչի ուղեգիր ապահովել են նաեւ ավստրիացի Դոմինիկ Տիմն ու հույն Ստեֆանոս Ցիցիպասը։ Ջոկովիչը չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 9 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։