«Բարսելոնան» ցանկանում է Ռակիտիչին վաճառել «Աթլետիկոյին»

11:42   15 նոյեմբերի, 2019

Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կկնքի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է ամեն ինչ անել, որպեսզի Ռակիտիչը համաձայնության գա մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ:

31-ամյա Ռակիտիչի տեղափոխության դիմաց «Աթլետիկոն» պատրաստ է Իսպանիայի չեմպիոնին վճարել շուրջ 45 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Ռակիտիչի տրանսֆերային իրավունքի համար 2014 թվականի ամռանը «Սևիլիային» վճարել է 20 միլիոն եվրո:

Խորվաթ կիսապաշտպանի պայմանագիրը կատալոնական թիմի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։