Ռամոս. Սուպերկլասիկոյին «Բարսելոնան» կմոտենա ավելի լավ վիճակում, քան «Ռեալը»

10:23   15 նոյեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը դժգոհ է կատալոնական «Բարսելոնայի» դեմ հանդիպման օրվա ընտրությունից:

«Սուպերկլասիկոյին «Բարսելոնան» ավելի լավ վիճակում է մոտենալու, քան «Ռեալը»: Մենք 1 օր քիչ ժամանակ ենք ունենալու հանգստանալու համար:

Այնուամենայնիվ, մենք խաղալու ենք միայն ու միայն հաղթանակի համար: Միավորների կորուստն անթույլատրելի է «Ռեալի» համար»,- Ռամոսի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։