Պելե. Հուսով եմ՝ Ռոնալդուին կհաջողվի գերազանցել իմ ռեկորդը

00:40   15 նոյեմբերի, 2019

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն, խոսելով Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին, հույս է հայտնել, որ 34-ամյա հարձակվողին կհաջողվի ֆուտբոլի պատմության նոր ռեկորդ սահմանել:

«Հուսով եմ, որ Ռոնալդուն բավարար առողջություն և ուժ կունենա, որպեսզի գերազանցի իմ ռեկորդը և իր կարիերայում խփած գոլերի թիվը հասցնի 1283-ի: Կապրենք՝ կտեսնենք»,- 79-ամյա Պելեի խոսքը փոխանցում է O Jogo-ն:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուի հեղինակած գոլերի թիվն այժմ 702 է: 5 գոլ Ռոնալդուն խփել է «Սպորտինգում», 118 գոլ՝ «Մանչեսթեր Յունայթեդում», 450 գոլ՝ Մադրիդի «Ռեալում», 34 գոլ՝ «Յուվենտուսում» և 95 գոլ՝ Պորտուգալիայի ազգային հավաքականում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։