Եկա, տեսա, հաղթեցի. Իբրահիմովիչը դիմել է «Լոս Անջելես Գելաքսիի» երկրպագուներին (ֆոտո)

10:40   14 նոյեմբերի, 2019

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ նոր պայմանագիր չի կնքելու ամերիկյան ակումբի հետ:

«Եկա, տեսա, հաղթեցի: Շնորհակալ եմ «Լոս Անջելես Գելաքսիին», որը հնարավորություն տվեց կրկին կենդանի զգալ ինձ:

«Լոս Անջելես Գելաքսիի» երկրպագուներին՝ դուք ցանկանու՞մ էիք Զլատանին, դուք ստացաք Զլատանին: Այժմ կարող եք կրկին բեյսբոլ նայել»,- գրել է Իբրահիմովիչը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Ավելի վաղ «Լոս Անջելես Գելաքսիի» նախագահ Քրիս Կլայնը ևս հայտարարել էր, որ Իբրահիմովիչը չի շարունակի մրցելույթներն ամերիկյան ակումբում:

38-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։