Աշխարհի ուժեղագույն պաշտպանն՝ ըստ Ռոբերտ Լևանդովսկու

09:20   14 նոյեմբերի, 2019

Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է այն լավագույն պաշտպանի անունը, որի դեմ երբևէ խաղացել է:

«Իմ կարիերայում ես խաղացել եմ բոլոր լավագույն թիմերի դեմ, որոնց կազմում հանդես են եկել աշխարհի լավագույն պաշտպանները, սակայն ես չեմ կարող չառանձնացել Սերխիո Ռամոսին:

Ռամոսի դեմ պայքարը միշտ էլ դժվար է եղել, սակայն՝ շատ հետաքրքիր: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել խաղալ նման պաշտպանի դեմ»,- Լևանդովսկու խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Նշենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնության բոլոր խաղերում Ռոբերտ Լևանդովսկին դարձել է գոլի հեղինակ: 31-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում «Բավարիայի» կազմում մասնակցել է 18 հանդիպման և դարձել 23 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։