Մորատան՝ «Չելսիից» հեռանալու դրդապատճառի մասին

23:52   13 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան նշել է՝ ինչու է որոշում ընդունել 2019 թվականի հունվարին հեռանալ Լոնդոնի «Չելսիից»:

«Ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Աթլետիկո»: Այս ակումբը շատ հարազատ է ինձ, և ես ցանկանում եմ մեծ հաջողությունների հասնել այստեղ:

«Չելսիում» ես դադարել էի հաճույք ստանալ ֆուտբոլից: Ես սկսել էի չհավատալ իմ ուժերին: Ինձ նոր մարտահրավեր էր անհրաժեշտ»,- 27-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մորատան «Չելսիում» հանդես է եկել 2017- 2019 թվականներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։