20:34 13 նոյեմբերի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին երրորդ մարզումն է անցկացրել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի նախավերջին տուրի՝ Հունաստանի հետ խաղից առաջ, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Տիգրան Բարսեղյանը, որը թիմի նախորդ մարզումների ժամանակ դեռ չէր միացել հավաքականին, նոյեմբերի 13-ի մարզումն անցկացրել է ընդհանուր խմբում:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կընդունի հույներին, նոյեմբերի 16-ին կավարտի մարզումային հավաքը Երեւանում և կմեկնի Պալերմո, որտեղ նոյեմբերի 18-ին կանցկացնի վերջին ընտրական խաղը Իտալիայի թիմի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.