Եվրո Մ-19․ Թուրքիա - Հայաստան՝ 4։1

18:47   13 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Անթալիայում մասնակցում է 2020թ․ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման խմբային փուլին:

Առաջին խմբի առաջին տուրում Հայաստանի թիմը մրցել է Թուրքիայի Մ-19 թիմի հետ եւ պարտություն է կրել 1։4 հաշվով՝ առաջին խաղակեսում 2 գոլը բաց թողնելով 2 րոպեում։ Եվս 2 գոլ Հայաստանի թիմը բաց է թողել երկրորդ խաղակեսում։ Հեղինակության գոլը վերջնամասում խփել է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։

Հայաստանի թիմի խմբում կմրցի նաեւ Բուլղարիայի (նոյեմբերի 16) եւ Չեռնոգորիայի (նոյեմբերի 19) հավաքականների հետ։ Առաջին տուրում Բուլղարիան 3։1 հաշվով հաղթել է Չեռնոգորիային։

2020թ․ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման խմբային փուլ

Առաջին խումբ, առաջին տուր

Թուրքիա - Հայաստան՝ 4։1

Մուհամեթ Արսլանթաշ, 14, Թահա Թունչ, 16, 64, Ալի Յավուզ Քոլ, 69 - Նարեկ Գրիգորյան, 73



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։