«Ռեալը» ռեկորդային առաջարկ կկատարի Մբապեի տեղափոխության համար

10:39   13 նոյեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է ամեն գնով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իրականացնել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը:

Le Parisien-ի հաղորդմամբ՝ Արքայական ակումբը պատրաստվում է 400 միլիոն եվրո առաջարկել ՊՍԺ-ին 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի դիմաց:

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 20-ամյա հարձակվողը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Մբապեի ծառայություններով հետաքրքրված է նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլը»:

Նշենք, որ այժմ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն է, որի տեղափոխության դիմաց ֆրանսիական ակումբը 2017 թվականի ամռանը «Բարսելոնային» վճարել է 222 միլիոն եվրո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։