«Յուվենտուսի» կիսապաշտպանը՝ «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի թիրախում

09:16   13 նոյեմբերի, 2019

Թուրինի «Յուվենտուսի» գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է՝ հեռանա թուրինյան ակումբից, հայտնում է Sport.es-ը:

25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն:

«Յուվենտուսը» պատրաստ է հրաժարվել Ջանի ծառայություններից, եթե գերմանացի կիսապաշտպանի դիմաց ստանա շուրջ 40 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Ջանին չի ընդգրկել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի հայտացուցակում: Ջանը իր դժգոհությունն է հայտնել Իտալիայի չեմպիոնի մարզչական շտաբի որոշումից և ցանկություն հայտնել հեռանալ «Յուվենտուսից»:

Ընթացիկ մրցաշրջանում Էմրե Ջանն Իտալիայի առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։