Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելվել է պատասխանել մամուլին

19:18   12 նոյեմբերի, 2019

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելվել է պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի արգելքը կապված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի եւ «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսի մասնակցությամբ միջադեպի հետ։

Անգլիայի հավաքականը պատրաստվում է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի հանդիպմանը Չեռնոգորիայի հավաքականի դեմ։

Ստերլինգը մեկ խաղով հեռացված է Անգլիայի հավաքականից եւ չի մասնակցի նոյեմբերի 14-ին անցկացվելիք ընտրական հանդիպմանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։