«Յուվենտուսի» ֆուտբոլիստները ներողություն են ակնկալում Ռոնալդուից

16:47   12 նոյեմբերի, 2019

Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստները դժգոհ են պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վարքից եւ ներողություն են ակնկալում նրանից, գրում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղում Ռոնալդուին 55-րդ րոպեին փոխարինել էր արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան: Ռոնալդուն դժգոհ էր մնացել փոխարինվելու որոշումից և խաղադաշտից հեռացել էր հանդերձարան, այնուհետեւ լքել ստադիոնը՝ չսպասելով հանդիպման ավարտին:

Հանդիպման ավարտից հետո «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտարարեց, որ Ռոնալդուն փոխարինվել է, քանի որ խաղից առաջ ցավեր է ունեցել ծնկի շրջանում:

«Յուվենտուսը» հաղթանակ էր տարել «Միլանի» նկատմամբ 1:0 հաշվով Դիբալայի գոլի շնորհիվ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։