Ռահիմ Ստերլինգը մեկ խաղով հեռացվել է Անգլիայի հավաքականից

12:10   12 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մեկ խաղով հեռացվել է Անգլիայի հավաքականի կազմից եւ չի մասնակցի Չեռնոգորիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի հանդիպմանը, հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։

Ստերլինգը ազգային թիմի մարզման ժամանակ վիճել է «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսի հետ, որի հետ վիճաբանություն էր ունեցել նաեւ Անգլիայի առաջնության «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» խաղում։ 3։1 հաշվով հաղթել էր «Լիվերպուլը»։

«Մենք որոշել ենք Ռահիմի մասնակցությունը Չեռնոգորիայի թիմի դեմ առաջիկա խաղին չքննարկել։ Նա չկարողացավ ակումբային մրցակցությունն տարանջատել հավաքականում մրցելույթներից։ Ցավոք, նրա հույզերը դեռ թարմ էին Պրեմյեր լիգայի խաղից հետո։ Ամբողջ թիմը կողմ է այս որոշոմանը եւ կենտրոնացած են առաջիկա հանդիպման վրա»,- նշել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը։

Անգլիա - Չեռնոգորիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.