«Յուվենտուսը» չի պատժի Ռոնալդուին

00:38   12 նոյեմբերի, 2019

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը չի պատրաստվում պատժի ենթարկել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղում ստադիոնը լքելու համար:

«Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին հանդիպման 55-րդ րոպեին փոխարինեց Պաուլո Դիբալան: Պորտուգալացի հարձակվողը դժգոհ է մնացել փոխարինվելու որոշումից և խաղադաշտից անմիջապես ուղևորվել է հանդերձարան, որտեղից էլ լքել է ստադիոնը:

Հանդիպման ավարտից հետո «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտարարեց, որ Ռոնալդուն փոխարինվել է, քանի որ նախախաղյա մարզման ժամանակ ցավեր է զգացել ծնկի շրջանում:

«Յուվենտուսը» հաղթանակ է տարել «Միլանի» նկատմամբ նվազագույն՝ 1:0 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։