Մանչինի. Ռոնալդուն պետք է ներողություն խնդրի իր պահվածքի համար

23:23   11 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Յուվենտուս» - «Միլան» խաղում թուրինյան ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքը:

«Ֆուտբոլիստները պետք է հարգանքով վերաբերվեն իրենց մարզիչների ընդունած որոշումներին: Այն, ինչ արեց Ռոնալդուն, գեղեցիկ չէր: Նա պետք է ներողություն խնդրի իր պահվածքի համար»,- Մանչինիի խոսքը փոխանցում է A Bola-ն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Միլանի» հետ հանդիպման 55-րդ րոպեին փոխարինվելուց հետո Ռոնալդուն լքել է ստադիոնը:

«Յուվենտուսը» հաղթանակ է տարել «Միլանի» նկատմամբ նվազագույն՝ 1:0 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։