21:28 11 նոյեմբերի, 2019Ղազախական «Ակտոբեից» հեռացած 35-ամյա կիսապաշտպան Մարկոս Պիզելին ավարտեց կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։ Այդ մասին նա հայտնել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։
«Որոշել եմ ավարտել կարիերաս հավաքականում։ Նախկինի նման չեմ զգում ինձ կարեւոր ֆիգուր ազգային թիմում։ Իհարկե, դեր խաղաց նաեւ տարիքս։
Ակումբային կարիերայիս վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունեմ։ Ամենայն հավանականությամբ, կշարունակեմ խաղալ։ Առաջարկներ ունեմ Հայաստանից։
Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո ինձ մարզիչի դերում ավելի շատ չեմ տեսնում, քան տեսնում եմ»,- նշեց Պիզելին։
Հիշեցնենք, որ Հայաստանի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը չի հրավիրել Պիզելիին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու տուրերի հանդիպումներին Հունաստանի եւ Իտալիայի դեմ։
2008-ից Հայաստանի հավաքականում հանդես եկած Պիզելին ազգային թիմի հետ մասնակցել է 68 հանդիպման, խփել 11 գոլ։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.