Մինսկ․ Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է 4։0 հաշվով

16:07   11 նոյեմբերի, 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրում Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը մրցեց Ջիբրալթարի Մ-15 հավաքականի հետ եւ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։ Աչքի ընկան  Վարդան Թովմասյանը (14), Լևոն Բաշոյանը (38), Ալեն Ղալթախչյանը (57) և Դավիթ Մկրտչյանը (71), հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի Մ-15 հավաքականի մեկնարկային կազմը․

  1. Հայկ Խաչատրյան, 2. Ռաֆայել Հարությունյան, 3. Վահե Վարդանյան, 4. Վազգեն Վարդանյան, 5. Անդրանիկ Գրիգորյան, 6. Դավիթ Մկրտչյան, 7. Լևոն Բաշոյան, 8. Վաչե Հակոբյան,9. Ալեն Ղալթախչյան, 10. Վարդան Թովմասյան, 11. Դավիթ Բարսեղյան


Պահեստայիններ՝ 12. Արմեն Դամիրյան, 13. Բաբկեն Խաչմանյան, 14. Սոս Քթոյան, 15. Միշել Այվազյան, 16. Արման Միրիջանյան, 17. Ալիկ Հովհաննիսյան, 18. Ռոնալդ Մելքումյան, 19. Արիս Կարապետյան, 20. Դավիթ Հակոբյան


Գլխավոր մարզիչ՝ Մհեր Միրումյան

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա Հունգարիա - Բելառուս հանդիպման ավարտից հետո:

Նախորդ տուրում Հայաստանի պատանիները 2։1 հաշվով հաղթել էին Բելառուսին։ Առաջին տուրում Հայաստանի Մ-15 թիմը մրցել էր Հունգարիայի Մ-15 հավաքականի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով: 11 մետրանոցներով հաղթել էր Հունգարիայի թիմը՝ 5։3։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։