11:13 11 նոյեմբերի, 2019Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» տնային խաղում ուժերը չափեց «Միլանի» հետ:
«Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին հանդիպման 55-րդ րոպեին փոխարինեց Պաուլո Դիբալան: Պորտուգալացի հարձակվողը դժգոհ է մնացել փոխարինվելու որոշումից և խաղադաշտից անմիջապես ուղևորվել է հանդերձարան, որտեղից էլ լքել է ստադիոնը:
«Յուվենտուսը» հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ նվազագույն՝ 1:0 հաշվով: Թուրինյան ակումբի հաղթական գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Պաուլո Դիբալան:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.