«Յուվենտուսը» «Միլանին» հաղթեց Դիբալայի գոլի շնորհիվ (ֆոտո)

01:39   11 նոյեմբերի, 2019

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալեց «Միլանին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 77-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, որը փոխարինել էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը։

«Յուվենտուսը» 32 միավորով վերադարձավ առաջին տեղ եւ 1 միավորի առավելություն ունի Միլանի «Ինտերի» նկատմամբ։ «Միլանը» 13 միավորով 14-րդն է։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Յուվենտուս» - «Միլան»՝ 1։0 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 77

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.