GCT. Լեւոն Արոնյանն ընթանում է երկրորդ տեղում

21:50   9 նոյեմբերի, 2019

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Grand Chess Tour-ի Superbet Rapid & Blitz մրցաշարի արագ խաղի 9 տուրից եւ կայծակնային խաղի առաջին շրջանի 9 պարտիաներից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 15,5 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը ուկրաինացի Անտոն Կորոբովն է, որը վաստակել է 16,5 միավոր։

Նոյեմբերի 9-ին տեղի ունեցած կայծակնային խաղի 9 պարտիաներում Լեւոն Արոնյանը պարտության մատնեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւին եւ ամերիկացի Ուեսլի Սոյին, ոչ ոքի խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, հոլանդացի Անիշ Գիրիի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, վիետնամցի Լե Կուանգ Լիեմի, ուկրաինացի Անտոն Կորոբովի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, պարտություն չկրեց։

Նոյեմբերի 10-ին տեղի կունենան կայծակնային խաղի երկրորդ շրջանի 9 պարտիաները։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։