Մարկոս Պիզելին՝ իր ապագայի մասին

21:11   8 նոյեմբերի, 2019

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որն այս ամսվա սկզբին հեռացել էր ղազախական «Ակտոբեից», խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին:

News.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 35-ամյա կիսապաշտպանը նշել է, որ դեռ որոշում չի ընդունել իր ապագայի վերաբերյալ:

«Դեռ չեմ որոշել՝ կարիերաս կշարունակեմ Հայաստանում, թե ոչ: Այժմ վերադառնում եմ տուն, որտեղ մանրամասն կքննարկեմ բոլոր տարբերակները: Կարծում եմ՝ շուտով նորություններ կլինեն»,- ասել է Պիզելին:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մարկոս Պիզելին դարձավ Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկուն, այնուհետև՝ ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Պիզելին «Ակտոբեում» հանդես էր եկել 2014-2015-ին, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում եւ Հունաստանում խաղալուց հետո, վերադարձել էր 2018թ․ փետրվարին։

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.