Գվարդիոլա․ Այս պահին աշխարհի ուժեղագույն թիմն է «Լիվերպուլը»

20:04   8 նոյեմբերի, 2019

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Լիվերպուլի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Անգլիայի առաջնության 12-րդ տուրում։

«Այս պահին աշխարհի ուժեղագույն թիմն է «Լիվերպուլը»։ Մեզ սպասվում է 90 րոպե պայքար, եւ մենք կհետեւենք մեր ծրագրին։

Հիշելով Կլոպի արածը «Բորուսիայում»՝ հեշտ է վերլուծել, թե ինչքան մեծ է նրա ազդեցությունը նաեւ «Լիվերպուլում»։

Երբ նա ընդունեց թիմը, այն չէր հավակնում տիտղոսների։ Երեք-չորս տարի անց Կլոպը կառուցել է հրաշալի մի բան։

Չգիտեմ՝ մեր պարտության դեպքում, տիտղոսի համար մրցավազքը կավարտվի, թե ոչ։ Առջեւում դեռ շատ հանդիպումներ կան։ Մենք ցանկանում ենք պայքարել մինչեւ վերջին խաղը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

«Լիվերպուլը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Սիթին» հետ է 6 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։