Իբրահիմովիչը բանակցություններ է վարում «Միլանի» հետ

10:48   8 նոյեմբերի, 2019

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել իտալական «Միլանի» հետ, հայտարարել է ՄԼՍ-ի ղեկավար Դոն Հարբերը:

«Ես կցանկանայի, որ Իբրահիմովիչը շարունակեր հանդես գալ ՄԼՍ-ում, սակայն որոշում ընդունողը «Լոս Անջելես Գելաքսիի» ղեկավարությունն է:

Իբրահիմովիչը հիմա բանակցում է աշխարհի լավագույն թիմերից մեկի՝ «Միլանի» հետ, իսկ նրա պայմանագիրը 1 ամսից այլևս չի գործի»,- Դոն Հարբերի խոսքը փոխանցում է ESPN-ն:

Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Ամերիկյան ակումբը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը։

Իբրահիմովիչն օրեր առաջ թվիթերյան տեսաուղերձում նշել էր, որ վերադառնում է Իսպանիա՝ չպարզաբանելով, թե ինչի մասին է խոսքը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։