Ֆոնսեկա. «Ռոման» արժանի չէր պարտության

10:25   8 նոյեմբերի, 2019

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրած պարտությունը:

«Առաջին խաղակեսում մենք խնդիրներ ունեցանք, սակայն երկրորդ խաղակեսում կարողացանք 4-5 վտանգավոր պահ ստեղծել:

«Ռոման» վերահսկում էր խաղը, սակայն «Բորուսիան» կարողացավ ճիշտ օգտագործել իր հնարավորություններն: Այնուամենայնիվ, մենք արժանի չէինք պարտության»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ 2:1 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։