«Չելսիի» ղեկավարությունը ցանկանում է հրաժարվել 2 հարձակվողի ծառայություններից

22:53   7 նոյեմբերի, 2019

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տրանսֆերի հանել թիմի ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուին և իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսին:

The Telegraph-ի հաղորդմամբ՝ «Չելսիի» մարզչական շտաբն այլևս հույսեր չի կապում Պեդրոյի ու Ժիրուի հետ և ցանկանում է նրանց փոխարինել երիտասարդ հարձակվողներով:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին Օլիվյե Ժիրուն նշել էր, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա «Չելսիից», եթե բավարար խաղաժամանակ չստանա լոնդոնյան ակումբում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեդրո Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Ֆեներբահչեն»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։