GCT. Երկրորդ խաղային օրն Արոնյանն ավարտել է առանց հաղթանակի

20:46   7 նոյեմբերի, 2019

Բուխարեստում ընթացող արագ շախմատի Grandchesstour-ի հերթական փուլի մրցաշարում նոյեմբերի 7-ին տեղի են ունեցել չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տուրի պարտիաները:

Չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Վլադիսլավ Արետմիևի հետ:

Հինգերորդ տուրում Արոնյանը սևերով պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին, իսկ վեցերորդ տուրում՝ սպիտակներով ոչ ոքի խաղացել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Այժմ Լևոն Արոնյանը 6 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է:

Նոյեմբերի 8-ին Արոնյանը կանցկացնի 7-րդ, 8-րդ և 9-րդ տուրի պարտիաները՝ մրցելով ուկրաինացի Անտոն Կորոբովի, ամերիկացի Ուեսլի Սոյի և հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 10-ին:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։