ՀՖՖ գործկոմը քննարկում է հավաքականի մարզիչի նշանակումը (LIVE)

17:52   7 նոյեմբերի, 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում մեկնարկել է գործկոմի նիստը, որի օրակարգային թեման ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչի նշանակումն է, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Նոյեմբերի 6-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց Աբրահամ Խաշմանյանին: Նշանակումը մեծ իրարանցում առաջացրեց ՀՖՖ գործկոմում:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Աբրահամ Խաշմանյանն իր նշանակումը չհաստատեց: Իսկ Վանեցյանի նշանակումից ժամեր անց ՀՖՖ գործկոմի տարբեր անդամներ սկսեցին ֆեյսբուքյան գրառումներով քննադատել Արթուր Վանեցյանի նշանակումը՝ պնդելով, որ ֆեդերացիայի նախագահը առանց գործկոմի հաստատման իրավունք չունի գլխավոր մարզիչ նշանակել: Նոյեմբերի 7-ին վաղ առավոտից Աբրահամ Խաշմանյանը ֆեդերացիայում էր: Կեսօրից հետո էլ գլխավոր մարզիչի թեկնածուն կրկին չհաստատեց իր նշանակումը՝ հրաժարվելով առայժմ որեւէ մեկնաբանություն տալ: Ժամեր անց ՀՖՖ հրավիրեց գործկոմի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է Աբրահամ Խաշմանյանի նշանակումը: Նիստն արդեն մեկնարկել է:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։