Ռոդրիգո․ Երազանքներս դառնում են իրականություն

19:25   7 նոյեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի խաղում իր հեթ-տրիկը։ Արքայական թիմը 6։0 հաշվով հաղթել էր թուրքական «Գալաթասարային»։

«Երբ խփեցի երրորդ գոլս, հասկացա, որ իդեալական հեթ-տրիկ էր։ Երեք գոլերն էլ տարբեր ստացվեցին՝ ձախ եւ ոջ ոտքով, գլխի հարվածով։ Երբ խաղում ես Բենզեմայի հետ, ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում։ Շատ ուրախ եմ, որ նրա թիմակիցն եմ։

Անչափ ուրախ եմ այս ամենին։ Երազանքներս դառնում են իրականություն։ Սպասվածից արագ է ստացվում առաջընթացս, բայց շարունակում եմ տրամադրված մնալ ծանր աշխատանքի»,- Ռոդրիգոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ռոդրիգոն դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարագ դուբլի հեղինակը։ Նա երկու գոլերը խփել է 6 րոպե 4 վայրկյանում։ Ռոդրիգոն դարձել է նաեւ Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ բրազիլացի ֆուտբոլիստը՝ 18 տարեկան եւ 301 օրական։ Նա երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է պատմության մեջ, որը հեթ-տրիկի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայում։ Առաջին տեղում է Արքայական թիմի նախկին աստղ Ռաուլ Գոնսալեսը, որը 1995-ին երեք գոլ է խփել «Ֆերենցվարոշին» 18 տարեկան 113 օրականում։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

A խումբ

«Ռեալ» (Իսպանիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)` 6:0 (տեսանյութ)

Ռոդրիգո, 4, 7, 90, Սերխիո Ռամոս, 14 (11մ.), Քարիմ Բենզեմա, 45, 81



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։