Բենզեման կրկնել է Մեսիի ցուցանիշը

10:41   7 նոյեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման թուրքական «Գալաթասարայի» հետ տնային խաղում դարձավ դուբլի հեղինակ:

31-ամյա հարձակվողը Չեմպիոնների լիգայի 15 մրցաշրջաններում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ: Այս ցուցանիշին հասել էր միայն կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին:

«Գալաթասարայի» հետ խաղում Բենզեման խփեց իր 62-րդ գոլը Չեմպիոնների լիգայում: Այս ցուցանիշով ֆրանսիացի հարձակվողը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության չորրորդ լավագույն ռմբարկուն:

Հիշեցնենք, որ «Գալաթասարայի» հետ խաղում «Ռեալը» հաղթանակ էր տարել 6:0 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։