«Յուվենտուսի» յուրահատուկ նվաճումը Չեմպիոնների լիգայում

00:07   7 նոյեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» արտագնա հանդիպում անցկացրեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ:

Հանդիպման հաշիվը խաղի երրորդ րոպեին բացեց Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմսին, որի խփած գոլը «Յուվենտուսի» համար 300-րդն էր Չեմպիոնների լիգայում:

Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակով «Յուվենտուսը» հետ է մնում միայն Մադրիդի «Ռեալից» (554 գոլ), «Բարսելոնայից» (506 գոլ), «Բավարիայից» (470 գոլ) և «Մանչեսթեր Յունայթեդից» (373 գոլ):

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հաղթանակի հասավ «Լոկոմոտիվի» նկատմամբ 2:1 հաշվով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։