ՉԼ. «Յուվենտուսը» վերջին պահին հաղթանակ տարավ, «Բավարիան» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

23:50   6 նոյեմբերի, 2019

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում B խմբում ընդգրկված «Բավարիան» «Ալյանս Արենա» ստադիոնում հյուրընկալեց հունական «Օլիմպիակոսին»: 

Գերմանիայի չեմպիոնը հաղթանակ տարավ 2:0 հաշվով և նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր: Խաղի հաշիվը 69-րդ րոպեին Կինգսլի Կոմանի փոխանցումից հետո բացեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: 89-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը:

D խմբում երկրորդ տեղը զբաղեցնող «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ: Հանդիպման ավելացված ժամանակում պորտուգալացի հարձակվող Դուգլաս Կոստայի խփած գոլի շնորհիվ Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

B խումբ

«Բավարիա» - «Օլիմպիակոս»՝ 2:0 (տեսանյութ)

Ռոբերտ Լևանդովսկի, 69, Իվան Պերիշիչ, 89

D խումբ

«Լոկոմոտիվ» - «Յուվենտուս»՝ 1:2 (տեսանյութ)

Ալեքսեյ Միրանչուկ, 12 - Աարոն Ռեմսի, 3, Դուգլաս Կոստա, 90+3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։