19:04 6 նոյեմբերի, 2019Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.
«Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»:
Աբրահամ Միքայելի Խաշմանյանը ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 11-ին Երևանում։
Որպես ֆուտբոլիստ խաղացել է հետևյալ ակումբներում․
Արարատ Երևան (1984-1990)
Կոտայք (1991-1992)
Շիրակ (1992-1993)
ՀՄԸՄ (1994)
Հոմենեթմեն Բեյրութ (1994-1996)
Երևան (1997-1998)
Էրեբունի (1999)
Միկա (2000-2001)
Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է հետևյալ թիմերը․
Կիլիկիա (2008-2010)
Գանձասար (2010-2012)
Արարատ (2012-2014, 2018-2019)
Հայաստանի Մ-19 հավաքական (2013)
Հայաստանի Մ-21 հավաքական (2013-2014)
Ալաշկերտ (2014-2017, 2017-2018, 2019)
Նվաճումները որպես մարզիչ.
Հայաստանի կրկնակի չեմպիոն (2015-2016, 2016-2017)
Հայաստանի գավաթակիր (2018/2019)
Հայաստանի սուպերգավաթակիր (2016)
Ֆոտո՝ ՀՖՖ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.