17:58 6 նոյեմբերի, 2019Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել սեպտեմբերին Երեւանի «Ալաշկերտից» հեռացված Աբրահամ Խաշմանյանի հետ։
Սպասվում է, որ հենց նա կղեկավարի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներում Հունաստանի եւ Իտալիայի թիմերի դեմ։
«Ալաշկերտը» Խաշմանյանի գլխավորությամբ դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
Հիշեցնենք, որ ռուսական «Տամբովից» հեռացված Ալեքսանդր Գրիգորյանի թեկնածությունը եւս քննարկվում էր, սակայն ՀՖՖ-ի ղեկավարության մի մասը դեմ է դուրս եկել նրա նշանակմանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.