15:12 6 նոյեմբերի, 2019Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Ատլանտա Հոուքս» ակումբի հարձակվող Ջոն Քոլինզը հակադոպինգային կանոնադրության խախտման համար որակազրկվել է 25 խաղով։ 206 սմ հասակ ունեցող 22-ամյա բասկետբոլիստի դոպինգ նմուշի արյան մեջ հայտնաբերվել է աճի հորմոն՝ պրալմորելին, որն արգելված է։
«Ներողություն եմ խնդրում թիմից, ակումբից, երկրպագուներից, հասարակությունից։ Ես ինչ-որ բան եմ ընդունել՝ չիմանալով, որ դրա մեջ արգելված նյութ կա։ Մտադիր եմ բողոքարկել որակազրկումս»,- Քոլինզի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ընթացիկ առաջնությունում «Ատլանտան» մասնակցել է 6 հանդիպման, տարել երեք հաղթանակ, կրել երեք պարտություն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.