Ծանրամարտի Հայաստանի հավաքականը ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ է նվաճել օլիմպիական վարկանիշային մրցաշարում

21:10   4 նոյեմբերի, 2019

Բելառուսի Գրոդնո քաղաքում նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել կրկնակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կուռլովիչի հիշատակին նվիրված Alexander Cup 2019 մրցաշարը:

Գերծանր քաշային կարգում երկամարտի 411 կգ (180+231) արդյունքով ոսկե մեդալակիր է դարձել Ռուբեն Ալեքսանյանը: Այս քաշային կարգում արծաթե մեդալը նվաճել է օլիպիական եւ աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկամարտի 410 կգ (190+220) արդյունքով:

81 կգ քաշայինների պայքարում երկամարտի 343 կգ արդյունքով արծաթե մեդալակիր է դարձել 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Թաիլանդում կայացած աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը երկամարտում զրո էր ստացել՝ ձախողելով հրում վարժությունը: Ապրիլին Բաթումիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում էլ զրկվել էր մասնակցության իրավունքից անձնական քաշի պատճառով:

Alexander Cup-ի կանանց պայքարում 59 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:

Նշենք, որ Alexander Cup-ը վարկանիշային էր Տոկիո-2020-ի համար:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։