Ֆորմուլա-1․ Լյուիս Հեմիլթոնը՝ 6-ակի չեմպիոն

11:17   4 նոյեմբերի, 2019

«Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա-1-ի առաջնության ավարտից երկու փուլ առաջ ապահովեց 6-րդ չեմպիոնական տիտղոսը։ ԱՄՆ-ի Մեծ մրցանակում հաղթողի կոչումը նվաճեց «Մերսեդեսի» մյուս ներկայացուցիչ Վալտերի Բոտասը (Ֆինլանդիա)։ Լյուիս Հեմիլթոնը գրավեց երկրորդ տեղը եւ ընդհանուր հաշվարկում միավորների քանակը հասցրեց 381-ի՝ անհասանելի դառնալով երկրորդ տեղում ընթացող Բոտասի համար, որն ունի 314 միավոր։

Ֆորմուլա-1․ ԱՄՆ-ի Մեծ մրցանակ

  1. Վալտերի Բոտաս («Մերսեդես»)՝ 56 շրջան
  2. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +4,148
  3. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +5,002
  4. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +52,239
  5. Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ») +1.18,038
  6. Դանիել Ռիկարդո («Ռենո») +1.30,366
  7. Լանդո Նորիս («Մաքլարեն») +1.30,764
  8. Կարլոս Սայնս («Մաքլարեն») +1 շրջան
  9. Նիկո Հյուլկենբերգ («Ռենո») +1 շրջան
  10. Սերխիո Պերես («Ռեյսինգ Փոյնթ») +1 շրջան


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։