«Բավարիան» հեռացրեց Նիկո Կովաչին

00:31   4 նոյեմբերի, 2019

Մյունխենի «Բավարիան» Նիկո Կովաչին հեռացրել է գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ։ «Բավարիան» շնորհակալություն է հայտնել խորվաթ մասնանգետին։ Պաշտոնանկության պատճառը թիմի ոչ բավարար արդյունքներն են։

Հունական «Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղին եւ Դորտմունդի «Բորուսիայի» հետ դիմակայությանը Բունդեսլիգայում «Բավարիային» կպատրաստի Կովաչի օգնական Հանս Ֆլիկը։

Գերմանիայի առաջնության 10 տուրից հետո «Բավարիան» 18 միավորով չորրորդն է։

48-ամյա Կովաչը գերմանական թիմը գլխավորում էր 2018 թվականի հուլիսից։ Նրա ղեկավարությամբ «Բավարիան» դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.