ԱԱ Մ23. Արման Վարդումյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

22:00   3 նոյեմբերի, 2019

Հունգարիայում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ 82 կգ քաշային Արման Վարդումյանը խոշոր հաշվով պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում:

Հայ ըմբիշը մրցեց Ղազախստանը ներկայացնող Եվգենի Պոլիվադովի հետ եւ պարտվեց 7:16 հաշվով:

82 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 11:1 հաշվով հաղթել էր Չինաստանի ներկայացուցիչ Լոնհի Սանին: 1/4 եզրափակիչում հայ ըմբիշը 8:12 հաշվով պարտվել էր Խորվաթիայի ներկայացուցիչ Վյեկոսլավ Լուբուրիչին: Խորվաթ ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ Վարդումյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 10:6 հաշվով առավելության է հասել Թուրքմենստանը ներկայացնող Տոյլի Օրազովի նկատմամբ:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը աշխարհի Մ23 առաջնությունում պայքարն ավարտեց 2 մեդալով: Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճեց 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը եւ բրոնզե մեդալ՝ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը:

Էդուարդ Սահակյանի գլխավորած հավաքականի կազմում հանդես եկած Նորայր Հախոյանը (55 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Ալբերտ Եղիկյանը (87 կգ) մեդալներ չնվաճեցին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։