#Corner. Ո՞վ կգլխավորի ազգային հավաքականը, Մխիթարյանը հայր կդառնա, Ադամյանի հերթական գոլը

09:09   3 նոյեմբերի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 51-րդ թողարկումը նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը շարունակում է մնալ թափուր Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո։

Չի բացառվում, որ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներում Հունաստանի եւ Իտալիայի դեմ Հայաստանի հավաքականը ղեկավարի իսպանական մարզչական շտաբ։

#Corner-ը զրուցել է Ալեքսանդր Գրիգորյանի հետ, որը վերջերս հեռացավ ռուսական «Տամբովի» գլխավոր մարզիչի պաշտոնից եւ այցելել է Երեւան։ 53-ամյա մասնագետը ցանկանում է կարիերան շարունակել հայրենիքում։

Հենրիխ Մխիթարյանը հայր կդառնա, Սարգիս Ադամյանը հերթական գոլն է խփել գերմանական «Հոֆենհայմում», Վարազդատ Հարոյանը իրացրել է «Ուրալի» վճռորոշ 11 մետրանոցը Ռուսաստանի գավաթի խաղարկության խաղում։

Հայաստանի առաջնությունում կրքերը թեժանում են։ Նախորդ օրերին եղան մի քանի կոնֆլիկտային եւ սկանդալային միջադեպեր։

Հայաստանի առաջնությունում հանդես եկող օտարերկրացի ֆուտբոլիստներ վերջին շրջանում ավելի հաճախ են հրավերներ ստանում ազգային թիմերից։ #Corner-ը զրուցել է Երեւանի «Ալաշկերտի» եւ Էստոնիայի հավաքականի պաշտպան Նիկիտա Բարանովի հետ։

#Corner-ն այցելել է Դիլիջան, ներկա եղել համանուն թիմի մասնակցությամբ Առաջին լիգայի առաջնության խաղին։ «Դիլիջանը» տնային հանդիպումներն անցկացնում է UWC-ի խաղադաշտում։ Մենք զրուցել ենք ակումբի սեփականատեր, անգլիացի Ուիլ Թոմսոնի եւ հայկական ծագում ունեցող բրազիլացի կիսապաշտպան Վագներ Գդիկյան Բարետոյի հետ։

Թողարկման վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար արտերկրից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։