Մ23 ԱԱ. Արմեն Մելիքյանը կպայքարի ոսկե մեդալի համար (ֆոտո)

21:17   2 նոյեմբերի, 2019

Հունգարիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը 60 կգ քաշայինների պայքարում նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 5:0 հաշվեվ հաղթեց Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Կեչսկեմետիին: Առաջին մրցափուլում Արմեն Մելիքյանը նախ մեկ միավոր վաստակեց մրցակցի նկատողություն ստանալու շնորհիվ, ապա հաշիվը դարձրեց 3:0 գլորում հնարքով:

Առաջին մրցափուլի ավարտին հունգարացի ըմբիշը գլխով հարվածեց Արմեն Մելիքյանին, որը վնասվածք ստացած ճակատային հատվածում: Գորգի մրցավարի հրահանգով գոտեմարտն ընդհատվեց եւ բժիշկների միջամտությամբ Մելիքյանին վիրակապեցին: Առաջին մրցափուլից հետո ըմբիշներն ընդմիջման գնացին 3:0 հաշվով՝ Մելիքյանի առավելությամբ: Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը հաշիվը դարձրեց 5:0՝ մեկական միավոր վաստակելով հունգարացուն մրցագորգից դուրս հրելով:

Նոյեմբերի 3-ին Արմեն Մելիքյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլման Շարշենբեկովը:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից եւ 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարել Բուլղարիան ներկայացնող Մարտին Վելեւի նկատմամբ՝ 8։0: Քառորդ եզրափակիչում Արմեն Մելիքյանը 4։0 հաշվով հաղթել էր իրանցի Մեհդի Մոհսենին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։