ԵԱ. Կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց Ռուսաստանի հետ

21:04   1 նոյեմբերի, 2019

Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց Ռուսաստանի թիմի հետ:

Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց Ռուսաստանի թիմի հետ: Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց, Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղացին:

Չորրորդ խաղատախտակին սենսացիոն հաղթանակ տարավ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը (2242), որի մրցակիցը Եվրոպայի անհատական առաջնությունների եռակի չեմպիոն, Համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող, գրոսմայստեր Վալենտինա Գունինան (2509) էր։ Աննա Սարգսյանը սեւ ֆիգուրներով առավելության հասավ 34 քայլում։

Կանանց Հայաստանի հավաքականն այժմ 11 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։