Ֆորմուլա-1-ը ներկայացրել է մրցաշրջան-2021-ի բոլիդը

17:08   1 նոյեմբերի, 2019

Ֆորմուլա-1-ի ղեկավարությունը ԱՄՆ-ի Մեծ մրցանակից առաջ Օսթինում ներկայացրել է բոլիդը 2021թ․ մրցաշրջանի համար։

Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Ժան Տոդտը եւ Ֆորմուլա-1-ի գործադիր տնօրեն Չեյզ Քերին ներկայացրել են նոր մարզական, տեխնիկական եւ ֆինանսական կանոնակարգերը, որոնք ուժի մեջ կմտնի 2021-ին։

Պատմության մեջ առաջին անգամՖորմուլա-1-ում սահմանվել է թիմերի բյուջեի առաստաղ՝ 175 միլիոն դոլար։ Նախատեսվում է հետագայում այս գումարը կրճատել։

Կարեւոր ուղղություններից մեկն էլ դարձել է բնապահպանականը։ Նոր բոլիդը էկոլոգիապես ամենաարդյունավետն է աշխարհում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.