Փարիզ․ Ջոկովիչն ու Նադալը քառորդ եզրափակիչում են

11:09   1 նոյեմբերի, 2019

Փարիզում ընթացող թենիսի «Մասթերս» շարքի այս տարվա վերջին մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Սերբ թենիսիստըհաղթանակ է տարել բրիտանացի Կայլ Էդմունդի նկատմամբ՝ 7:6 (9:7), 6:1։ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը։

Քառորդ եզրափակիչում է նաեւ աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը 6։4, 6։4 հաշվով առավելության է հասել շվեյցարացի Սթեն Վավրինկայի նկատմամբ։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի հետ։

Ջոկովիչի եւ Նադալի հաղթակաները 50-րդն էին այս մրցաշրջանում։

ATP Rolex Paris Masters-ի մրցանակային հիմնադրամը 5,2 միլիոն եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։