ԵԱ. Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ ու դարձավ առաջատար

18:44   30 հոկտեմբերի, 2019

Բաթումիում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում մեկ օրվա հանգստից հետո հոկտեմբերի 30-ին տեղի են ունեցել 6-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականը Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Հայկ Մ․ Մարտիրոսյան կազմով մրցել է Սլովենիայի թիմի հետ և հաղթանակ տարել 3:1 հաշվով:

Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթանակներ են տարել, իսկ Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը կիսել են միավորը սլովենացի շախմատիստների հետ:

Այժմ տղամարդկանց Հայաստանի հավաքականը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տուրը դեռ չի ավարտվել։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.