«Ռեալը» պատրաստ է 70 միլիոն եվրոյով վաճառել Իսկոյին

13:16   30 հոկտեմբերի, 2019

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել իսպանացի կիսապաշտպան Իսկոյին։ Արքայական ակումբը տրանսֆերից ակնկալում է 70 միլիոն եվրո, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Իսկոյին ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»։

Իսկոն «Ռեալ» է տեղափոխվել 2013-ին «Մալագայից» 30 միլիոն եվրոյով։ 27-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։